суббота, 2 февраля 2013 г.

Մեզ են միացել:)

Գոռ Ալեքսանյան: Գոռի հետ եղել ենք մանկության ընկերներ, հետո վարժարանում իրար հետ դասի էինք գնում, դե իհարկե վերջին տարիներին արդեն իսկ պարտաճանաչ կերպով հարամ անելով բոլոր դասերը: Բայց թե հետո երկուսս էլ լուրջ քայլերի անցանք: Գոռը հիմա սովորում է Մոսկվայում՝ դիվանագետ է: Ես էլ...ես էլ այսպես էլի: Մինչեւ Մոսկվա գնալը շտապեցի գրքերը վերցնել, թե չէ չէի դիմանա...:)

Սյուզի Մուրադյան: Հրաշալի անձնավորություն, ում հետ ծանոթացել եմ բոլորովին վերջերս՝ Let's do it ծրագրի շրջանակներում: Սիրով համաձայնեց մասնակցել մեր նախաձեռնությանը եւ նվիրաբերեց «Կինը ծովում», «Դեսանտ Էլտիգենում» գրքերը:
Քանի որ Սյուզիի հետ ԿԱԶԱ հիմնադրամում զբաղվում ենք կամավորական գործունեությամբ, որի նպատակն է հասնել քաղաքացիական հասարակության համախմբմանը գաղափարների շուրջ, կրթել, փոխանցել օգտակար գիտելիքներ, ապա ես միայն ու միայն ողջունում եմ իմ լավ բերկամին: Ապրես շատ:

Ագաթա Շահբազյան: Կրկին դասընկեր, կրկին լավ մարդ, կրկին հիանալի անձնավորություն, ով իր ընտանիքի անդամների հետ միասին բավականաչափ գրքեր նվիրաբերց առավոտ բարի լույսով: Լավ օրվա հիանալի սկիզբ միայն: Մի տեսակ թվում էր, թե ես նույնիսկ չեմ կարողանա տեղափոխել գրքերը, բայց ամեն ինչ շատ լավ ստացվեց: Շնորհակալ եմ, բարեկամ:


Ինչու չէ... Շնորհակալություն Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուս. խորհրդին՝ նախաձառնությանը միանալու համար: Ուս. խորհրդի նախագահ Հասմիկ Տոնապետյանի եւ փոխնախագահ Աիդա Խաչատրյանի օգնության կարիքը դեռեւս շատ կունենանք:





Աննա Հակոբյան: Աննային ճանաչում եմ ԿԱԶԱ հիմնադրամից: Անգլախոսների ակումբի պատասխանատու: Մարդ, ով այսօր ինձ փոխանցեց Հենրի Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» պոեմը:
Շնորհակալություն բարեկամ, մենք գնահատում ենք յուրաքանչյուր քայլ, որը կտանի ազնիվ նպատակի իրականացմանը:



Ռիմա Մալխասյան: Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի տարածաշրջանային կենտրոնի իրավաբան: Մարդամոտ անձնավորություն: Վերջերս մի քանի կարեւոր հարցում ինձ եւ անծանոթ «ծանոթներիս» շատ է օգնել իրավաբանական հարցերում:
Նվիրավծ գրքերի շարքում ինձ համար հատկապես տպավորիչ էր Շտեմենկոյի «Գլխավոր շտաբը պատերազմի տարիներին» գիրքը: Այն բաղկացած է 542 էջիս, բայց ես այն երկու օրվա ընթացքում մեկ շնչով կարդում եմ ամեն անգամ: Այս անգամ եւս բացառություն չէր:

Комментариев нет:

Отправить комментарий