вторник, 12 февраля 2013 г.

ՑԱՅԳ հեռուստաընկերության կողմից պատրաստված տեսանյութը:


Ձեզ ենք ներկայացնում մեր նախաձեռնության մասին պատմող ՑԱՅԳ հեռուստաընկերության կողմից պատրաստած տեսանյութը: Լուրերի թողարկումից անմիջապես հետո մեզ հետ կապնվել են նախկին գրադարանավարուհիներ եւ անհատներ: Հպարտ են ալիքի համար, հպարտ են, որ ուզում եք Ձեր ավանդն ունենալ լավ գործի համար:

среда, 6 февраля 2013 г.

Նրանք էլ ենք գիրք նվիրում

Փոխանցում է իմ լավ բարեկամ Գոռ Թորոսյանը.
Այսօր ինձ 46 հատ գիրք փոխանցեց Ավստրական թաղամասի բնակիչ, սփյուռքահայ և բարերար Պարոն Թորոս Փիլիբոսյանը, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում: Պարոն Թորոսը միշտ օգնել է տարբեր մարդկանց և այս անգամ էլ կրկին անգամ օգնեց մեր նորաբաց գրադարանին:

Իսկ սա փոխանվում է Արսեն Վարդանյանը.
Էլեկտրոնային տարբերակով ինձ գրքեր է ուղարկել Լիլի Սարգսյանը եւ իրոք արժեքավոր գրքեր են: Մասնագիտական եւ այնպիսի գրքեր, որոնք նախատեսված են սահմանափակ կարողություններ ունեցող կույր մարդկանց համար:

Հարգանքներիս հավաստիքը բոլորին:

суббота, 2 февраля 2013 г.

Սույնով ներկայացնում եմ Գոռ Թորոսյանին հանդիպած մարդկանց մասին:

Արտուշ Կոշտոյան: Գոռը փոխանցում է, որ Արտուշին հանդիպելուց հետո ստացել է 10 գիրք: Արձագանքները շատ նորմալ ու դրական են եղել: Պարզապես Արտուշը ներկա չի լինի օգոստոսին գրադարանի պաշտոնական բացմանը, քանզի զորակոչվելու է ՀՀ Ազգային բանակ: Հավերժ փառք հայոց բանակի մարտիկներին: Հայրենիքը, առավել եւս մենք չենք մոռանա քո ավանդը, Արտուշ ջան:




Գոռը հանդիպեց այս անգամ Սիրանուշ Մինասյանին: Փոխանցված 9 գրքերից զատ Սիրանուշը կիսվել է իր ոգեւորությամբ եւ նշել, որ այսքանով չի սահմանափակվելու, ընկերներն ու ծանոթները եւս կտեղեկանան նախաձեռնության մասին: Շատ շնորհակալ ենք:

Հասմիկ Պետրոսյան: Կրկին փոխանցում է իմ ավագ ընկեր Գոռ Թորոսյանը: Պարզվում է, որ Հասմիկը Գոռից «Սնիկերս» տեսակի շոկոլադ վերցնելուց հետո նոր տրամադրել է գրքեր: Այսպես այլեւս շարունակվել չի կարող: Շատ շնորհակալ ենք, արձագանքերի համար: Մնաց «Սնիկերսը» միասին ուտենք:)))

Մեկ էլ Գոռը կնշե, օր Հասմիկի հետ լավ ընկերներ են: Մոռացել էի գրառում կատարեի...



Այստեղ կարող էր լինել մեր նոր բարեկամ Նինայի լուսանկարը: Գոռը հանդիպել է Նինայի հետ, բայց լուսանկար ու ոչ մի բան չկարողացավ փոխանցել: Վայ, Գոռ, Գոռ: Էս ինչ կբերես դու մեր գլուխը: Տանողի տունը մնաս:
Շնորհակալ ենք Նինա ջան, արձագաննքերի դեպքում խոստանում եմ լուսանկարը փոխել:

Լուսանկարն արդեն փոխված վիճակում է: ^_^




Լիանա Էնլի Մանուսաջյան:
Առաջին արձագանքողներից, ով մեզ առաջարկեց 5 արկղ գիրք փոխանցել: Ցավոք որոշակի խնդիրներ կային տեղափոխման հետ կապված, բայց կփորձենք շտապ կարգավորել տեղափոխման խնդիրը: Շատ ուրախ ենք քեզ նման անձնավորության հետ ծանոթանալու եւ ընկերանալու համար:
Պարգեւենք Ժպիտ Ֆեյսբուքյան խմբի անդամներին հայտնում ենք մեր երախտագիտությունը:


Այժմ ուղիղ կապի մեջ ենք Գոռ Թորոսյանի հետ: Գոռ, տեսախցիկը միացված վիճակում է, մի հատ «օպլյա» էրա ու սկսե: 

Մեծ ուրախությամբ ուզում եմ բորոլիտ տեղեկացնել, որ արդեն պայմանավորվածություն ունեմ Մարզային գրադարանի աշխատակից Տիկին Սուսաննաի հետ և նրանք մեծ ուրախությամբ կհամագործակցեն մեր նորաբաց գրադարանի հետ և կտրամադրեն 300-500 օրինակ գրքեր մի քանի ամիս օգտագորցելուց հետո այդ գրքերը կփոխարինվեն ուրիշ գրքերով և դա կկրի շարունակական բնույթ:

Շնորհակալություն Մարզային գրադարանի ողջ անձնակազմին:

Մեզ են միացել:)

Գոռ Ալեքսանյան: Գոռի հետ եղել ենք մանկության ընկերներ, հետո վարժարանում իրար հետ դասի էինք գնում, դե իհարկե վերջին տարիներին արդեն իսկ պարտաճանաչ կերպով հարամ անելով բոլոր դասերը: Բայց թե հետո երկուսս էլ լուրջ քայլերի անցանք: Գոռը հիմա սովորում է Մոսկվայում՝ դիվանագետ է: Ես էլ...ես էլ այսպես էլի: Մինչեւ Մոսկվա գնալը շտապեցի գրքերը վերցնել, թե չէ չէի դիմանա...:)

Սյուզի Մուրադյան: Հրաշալի անձնավորություն, ում հետ ծանոթացել եմ բոլորովին վերջերս՝ Let's do it ծրագրի շրջանակներում: Սիրով համաձայնեց մասնակցել մեր նախաձեռնությանը եւ նվիրաբերեց «Կինը ծովում», «Դեսանտ Էլտիգենում» գրքերը:
Քանի որ Սյուզիի հետ ԿԱԶԱ հիմնադրամում զբաղվում ենք կամավորական գործունեությամբ, որի նպատակն է հասնել քաղաքացիական հասարակության համախմբմանը գաղափարների շուրջ, կրթել, փոխանցել օգտակար գիտելիքներ, ապա ես միայն ու միայն ողջունում եմ իմ լավ բերկամին: Ապրես շատ:

Ագաթա Շահբազյան: Կրկին դասընկեր, կրկին լավ մարդ, կրկին հիանալի անձնավորություն, ով իր ընտանիքի անդամների հետ միասին բավականաչափ գրքեր նվիրաբերց առավոտ բարի լույսով: Լավ օրվա հիանալի սկիզբ միայն: Մի տեսակ թվում էր, թե ես նույնիսկ չեմ կարողանա տեղափոխել գրքերը, բայց ամեն ինչ շատ լավ ստացվեց: Շնորհակալ եմ, բարեկամ:


Ինչու չէ... Շնորհակալություն Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուս. խորհրդին՝ նախաձառնությանը միանալու համար: Ուս. խորհրդի նախագահ Հասմիկ Տոնապետյանի եւ փոխնախագահ Աիդա Խաչատրյանի օգնության կարիքը դեռեւս շատ կունենանք:





Աննա Հակոբյան: Աննային ճանաչում եմ ԿԱԶԱ հիմնադրամից: Անգլախոսների ակումբի պատասխանատու: Մարդ, ով այսօր ինձ փոխանցեց Հենրի Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» պոեմը:
Շնորհակալություն բարեկամ, մենք գնահատում ենք յուրաքանչյուր քայլ, որը կտանի ազնիվ նպատակի իրականացմանը:



Ռիմա Մալխասյան: Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի տարածաշրջանային կենտրոնի իրավաբան: Մարդամոտ անձնավորություն: Վերջերս մի քանի կարեւոր հարցում ինձ եւ անծանոթ «ծանոթներիս» շատ է օգնել իրավաբանական հարցերում:
Նվիրավծ գրքերի շարքում ինձ համար հատկապես տպավորիչ էր Շտեմենկոյի «Գլխավոր շտաբը պատերազմի տարիներին» գիրքը: Այն բաղկացած է 542 էջիս, բայց ես այն երկու օրվա ընթացքում մեկ շնչով կարդում եմ ամեն անգամ: Այս անգամ եւս բացառություն չէր: