Անահիտ Մուրադյան: Անահիտին առաջին անգամ էի տեսնում եւ խորհրդանշականն այն էր, որ նա զանգահարեց եւ առանց ներկայանալու ասաց.«Բարեւ Ձեզ, ես ուզում եմ գրքեր նվիրել»: Եվ նա նվիրեց 35 կտոր գիրք: Ես այնքան էի տպավորված, որ որոշեցի բլոգը հենց այդպես էլ անվանել.«Բարեւ, ես ուզում եմ գիրք նվիրել»: Հատուկ շնորհակալություն անակնկալի եւ մեր նախաձեռնությանը միանալու համար:
Հայկ Դեմոյան: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն: Առաջին արձագանքողների մեկն ով արդեն իսկ առավոտյան մեզ էր ուղարկել բավականին արժշեքավոր գրքեր: Հատուկ շնորհակալություն Ձեզ եւ տիկին Սուսաննային մեզ օգնելու համար:
Հայկարամ Դրմեյան: Նոր ընկեր ինձ համար: Կարեւոր առանձնահատկություններից մեկը՝ ծառայել է ՀՀ Ազգային բանակում, զբաղվում է քանդակագործությամբ, ուսանող է: Մոտ կես ժամ տեւած զրույցի ընթացքում համոզվեցի, որ արժանի դաշնակից է քաղաքում գեղեցիկ ավանդույթների պահպանման եւ նոր գաղափարների իրականացման ճանապարհին:
Գայանե Ավետիսյան: Գայանեի հետ հանդիպեցի կիրակնօրյա պատարագի ժամանակ: Ժպտերես այս անձնավորությունը մեզ նվիրեց մեծանուն գրողներ Եղիշե Չարենցի, Ստեֆան Ցվայգի, Միխայիլ Լերմոնտովի, Էլմի Զոյայի ստեղծագործություններից: Ինձ համար հատկապես խորհրդանշական էր եւս մեկ անգամ Ալեքսանդր Մակեդոնացու մասին պատմող ստեղծագործությունը եւս մեկ անգամ աչքի անցկացնել:

.jpg)
Комментариев нет:
Отправить комментарий